Page 1 - Բիզնեսի բարեվարքության ակումբի լրատու․ Թողարկում #2 (8), 2024 — Newsletter Service of the Corporate Governance Center
P. 1
Բիզնեսի բարեվարքության ակումբի լրատու
Թողարկում #2 (8), 2024
ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Մաղթում ենք, որ գալիք տարում լավ
կառավարման սկզբունքները հայ հասարակության կողմից լինեն
պահանջված, և սոցիալական նորմի վերածման դրանց ուղին լինի արագ ու
գիտակցված:
Բիզնեսի բարեվարքության ակումբի լրատուի այս թողարկմամբ
ամփոփվում են Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի և Ակումբի`
անցնող տարվա գործունեության արդյունքները, որոնք կամբողջացնեն
Լրատուի` 2024 թվականի թիվ 1(7) թողարկման էջերում ներկայացվածը:
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հրապարակում է Բիզնեսի
բարեվարքության ակումբի էլեկտրոնային լրատուն` նպատակ ունենալով
նպաստել իր և Ակումբի գործունեության թափանցիկությանը,
խթանել Ակումբի մասնակիցների և այլ շահակիցների
տեղեկացվածությունն ու իրազեկվածությունը ոչ միայն Հայաստանի
կորպորատիվ կառավարման միջավայրի, այլև համաշխարհային
զարգացումների վերաբերյալ: