|
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի (Կանոնագիրք) գործնական կիրառության ընթացքում ծագող խնդիրները քննարկելու և պարզաբանելու նպատակով հայտարարում է «բաց դռների օր» երկրորդ միջոցառումը, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 19-ին (ուրբաթ), ժամը` 11:00-13:00-ն, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնում (Ամիրյան 4/7):
Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև ս.թ. հունիսի 16-ը գրանցվել այստեղ:
Ձեր գրավոր հարցադրումները կարող եք ներկայացնել գրանցվելիս կամ դրանք մինչև ս.թ. հունիսի 9-ն ուղարկել Կենտրոնի էլեկտրոնային փոստի հասցեներին (nmelikyan@corpgov.am, lghazaryan@corpgov.am, corpgov@corpgov.am)։ |